կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-07 14:52
Իրավական

Ես չեմ ուզենա, որ այս դալտոնիզմի բացիլն Արցախ հասնի․ Ռուբեն Հակոբյան

Ես չեմ ուզենա, որ այս դալտոնիզմի բացիլն Արցախ հասնի․ Ռուբեն Հակոբյան

Մեկ տարի շարունակ քաղաքական դալտոնիզմը պառակտում է մտցրել մեր ազգի մեջ։ Մենք ամեն ինչ անո՞ւմ ենք, որ մարտահրավերներին դիմակայենք։ Ես կարծում եմ, որ ոչ. Արցախում ՀՅԴ նախաձեռնությամբ անցկացվող «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորումում ասաց քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի նախագահ Ռուբեն Հակոբյանը։

«Ինչ-որ առումով հայտնվել ենք դիվանագիտական վակուումում։ Այս ընթացքում բարեկամներ ձեռք չբերեցինք, բայց հեռացրինք մեր բարեկամներին»,- ասաց նա՝ հավելելով, որ երբեք ռուս-ադրբեջանական համագործակցությունն այսքան խորը չի եղել։

Անդրադառնալով քաղաքական դաշտն ու հանրությանը սև-սպիտակի բաժանելու՝ իշխանական քաղաքականությանը, Ռուբեն Հակոբյանն ասաց․ «Բոլոր նրանք, ովքեր տառապում են քաղաքական դալտոնիզմով և անպայման գույների, անջրպետի մեջ են ուզում տեսնել մեր հասարակական-քաղաքական զարգացումները, պետք է ասենք` իրավունք չունեք ղեկավարելու մեր երկիրը»։

Անդրադառնալով Արցախում տեղի ունեցող գործընթացներին` նա ասաց․ «Ձեզ էլ պիտի չխնայեմ։ Ես չեմ ուզի դալտոնիզմի բացիլն այստեղ մտնի և դրա առիթ դառնան ընտրությունները։ Ցավ ապրեցի, երբ անհեթեթություն հնչեց, որ ներքնաշորերով կամերաները փակելը կամ Ռադիոյի շենքը գրավելը շատ ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը, Շուշիի ազատագրումը։ Մարդիկ, որոնք ընդվզեցին այդ տխմարության դեմ, պատժվեցին։ Ձեզ չէր սազում»։