|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Լրագրողների հետ զրույցում լեհ նշանավոր կոմպոզիտոր եւ դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկին հայտնեց, որ Ցեղասպանության մասին նոր գործ է գրում:
Հունվարի 13-16-ը Երեւանում Պենդերեցկու 80-ամյա հոբելյանի առթիվ կանցկացվի «Քշիշտոֆ Պենդերեցկու օրերը Հայաստանում» խորագրով միջոցառումների շարքը` «Երեւանյան հեռանկարներ» միջազգային փառատոնի շրջանակներում: Տեղի կունենա 4 համերգ:
Պենդերեցկին նշեց, որ գրում է նոր ստեղծագործություն` հայկական տեքստով, երգչախմբի համար, Ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ:
«Մինչ այս ես մի գործ էի գրել, որի առաջին հատվածում հայկական մեղեդի էր հնչում, իսկ այս գործը սաղմոսների հիման վրա է լինելու: Ցավում եմ, որ հայերեն չգիտեմ, բայց հույս ունեմ, որ մաեստրո Ստեփան Ռոստոմյանը կօգնի ինձ այդ հարցում»,- ասաց երաժիշտը: