Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այն, որ քո երակներում հայկական արյուն էլ է հոսում, չզգալ չես կարող, գենի դեմ ոչինչ անել չես կարող. լրագրողների հետ զրույցում նշեց լեհ նշանավոր կոմպոզիտոր եւ դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկին:
Հունվարի 13-16-ը Երեւանում Պենդերեցկու 80-ամյա հոբելյանի առթիվ կանցկացվի «Քշիշտոֆ Պենդերեցկու օրերը Հայաստանում» խորագրով միջոցառումների շարքը` «Երեւանյան հեռանկարներ» միջազգային փառատոնի շրջանակներում:
Պենդերեցկին նշեց, որ սա արդեն իր երրորդ այցն է Հայաստան, եւ ամեն անգամ հայկական հողի վրա ոտքը դնելիս մաշկի տակ ինչ-որ բան է խլրտում:
«Տատս հայ է եղել եւ Լեհաստան է գաղթել` ինչ-ինչ պատճառներով: Ժամանակին Լեհաստանում մեծ հայկական համայնք կար: Տատիս հետ անգամ Կրակով ենք գնացել` հայկական եկեղեցի այցելելու համար»,- ասաց նա:
Պենդերեցկու կինը` Էլժբետա Պենդերեցկին, իր հերթին նշեց, որ իրենք հայկական համայնքի հետ մինչեւ հիմա կապ են պահպանում եւ անգամ ամեն շաբաթ հայկական թերթ ստանում. «Աղջկաս աչքերը հայկական աչքեր են, հայկական գենը սերնդեսերունդ կփոխանցվի»: