Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իհարկե շատ վատ է, որ մարդկանց հնարավորությունները չեն ներում` կոմունալ ծախսերը վճարել. ձմեռային կոմունալ ծախսերի վերաբերյալ Yerkir.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սպարտակ Մելիքյանը: Նրա խոսքով` պետք է միջին աշխատավարձը բարձրանա, մարդկանց եկամուտները պետք է բարձրանան, որպեսզի հնարավոր լինի վճարել նաև կոմունալ ծախսերը:
Հարցին, թե ո՞րն է ստեղծված իրավիճակից ելքը, երբ մարդիկ, ամանորյա ծախսերից դեռ ուշքի չեկած, ստիպված են, իրենց եկամուտների համեմատ, բավական մեծ գումար վճարել սպառած գազի ու էլեկտրաէներգիայի դիմաց, պատգամավորը պատասխանեց, որ կառավարությունը, հավանաբար, մի ելք կգտնի, գուցե որոշակի ժամանակ տրամադրի, որ այդ ընթացքում քաղաքացիները կարողանան քիչ-քիչ մարել այդ պարտքը:
Սպարտակ Մելիքյանի խոսքով` հունվար ամիսը միշտ էլ ծանր ամիս է` կապված ամանորյա ծախսերի հետ, ուստի ֆինանսական խնդիրներ կարող են առաջանալ քաղաքացիների մոտ: Հարցին, թե որքա՞ն է կազմել պատգամավորի տան կոմունալ ծախսը, Սպարտակ Մելիքյանը պատասխանեց. «Մեր տունը չափերով մի քիչ ավելի մեծ է, ուստի միայն գազի ծախսը բավական մեծ թիվ է կազմել, իսկ ընդհանուր կոմունալ ծախսերը կազմել են մոտ 450 հազար դրամի սահմաններում»: