Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ որ ՀՀ դատախազությունը 2015 թվականի անցած մեկուկես ամսվա կտրվածքով հրապարակած վճարումների համաձայն՝ միայն կոմունալ վճարների համար հատկացրել է 153 միլիոն 792 հազար 800 դրամ գումար:
Մասնավորապես, գազի դիմաց վճարման մի պարտավորության չափը կազմում է 52 միլիոն 87 հազար դրամ, իսկ էլեկտրաէներգիայի վճարման պարտավորություններից մեկի գումարը 36 միլիոն 348 հազար դրամ է: Իսկ ֆիքսված հեռախոսակապի դիմաց վճարումների երկու պարտավորագրերով դատախազությունը «ԱրմենՏել» ընկերությանը պետք է վճարի ավելի քան 58 միլիոն դրամ գումար: Ի դեպ, ՀՀ դատախազությունն իր ծառայողական ավտոմեքենաների ապահովագրության համար 3 միլիոն 283 հազար դրամ կվճարի «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ընկերությանը: Նշված գումարով պետք է ապահովագրվեն դատախազության թվով 92 ծառայողական ավտոմեքենաները»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։