|
Փոխարժեքներ
30 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.64 |
| EUR | ⚊ | € 451.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9828 |
| GBP | ⚊ | £ 520.55 |
| GEL | ⚊ | ₾ 140.77 |
Հունվարի 25-ին վերսկսված ձյան տեղումներին զուգահեռ` Երևանի բոլոր վարչական շրջաններում ընթանում են ձնամաքրման լայնածավալ աշխատանքներ: Ընդ որում, գործընթացը միաժամանակ կազմակերպվել է ոչ միայն գլխավոր ու երկրորդական փողոցներում, այլև բակերում, միջբակային հատվածներում, մայթերին, կանգառագոտիներում և այլուր. տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Արտակարգ ռեժիմով գործող «Սանիթեք» ընկերության և համապատասխան այլ ծառայությունների մեքենասարքավորումներից բացի, աշխատանքներում ներգրավված են նաև վարչական շրջանների կոմունալ ծառայությունների ու համատիրությունների աշխատակիցները: Ըստ անհրաժեշտության օգտագործվում է նաև աղի ու շլաքային ավազի խառնուրդ` արդյունքն ավելի լիարժեք դարձնելու համար: Գլխավոր և երկրորդական բոլոր փողոցներն այս պահին երթևեկելի են:
Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ գործընթացը տեղերում վերահսկվում է վարչական շրջանների ղեկավարների կողմից, իսկ ընդհանուր աշխատանքները համակարգում են Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչությունն ու հատուկ օպերատիվ շտաբը: Անդադար տեղումների պայմաններում շարունակվող ձնամաքրումը կշարունակվի ողջ գիշեր: