Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախցի Արամ Երիցյանի նկատմամբ պարեկների կողմից բռնության ենթարկելու, ձեռքը կոտրելու, արցունքաբեր գազ կիրառելու դեպքի առթիվ քրեական վարույթ դեռևս չի նախաձեռնվել։ ՔԿ-ից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ բռնության ենթարկվելու վերաբերյալ դեռևս հաղորդում չեն ստացել։
Հիշեցնենք, որ երեկ արցախցի փաստաբան Ռոման Երիցյանն ահազանգել էր, որ, իբրև, մեքենան սխալ վայրում կայանելու պատճառաբանությամբ ոստիկանները մոտեցել են իր եղբորը, ապա` դաժանաբար ծեծի ենթարկել:
Պարեկների կողմից արցախցուն ծեծի ենթարկելու, նրա ձեռքը կոտրելու, արցունքաբեր գազ կիրառելու մասին նրա եղբոր` փաստաբան Ռոման Երիցյանի հայտարարության հիման վրա ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն: