| 
                            Փոխարժեքներ
                                                        31 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.72 | 
| EUR | ⚊ | € 444.15 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7549 | 
| GBP | ⚊ | £ 504.23 | 
| GEL | ⚊ | ₾ 141.18 | 
 4543 դիտում,
        
            4543 դիտում,  1 տարի առաջ - 2024-08-02 20:47
            1 տարի առաջ - 2024-08-02 20:47  
         
                
            Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Պարեկների կողմից բռնության ենթարկված արցախցի Արամ Երիցյանի գործով տեղի է ունենում ամոթալի կեղծիք։
Գնալով մեծանում է այն վտանգը, որ ուղղակի հաշվեհարդար են տեսնելու եւ բացարձակ անհիմն կերպով այդ տղային կալանավորելու են, նրա համար, որ այդ հարցը բարձրաձայնել է: Այսօր քննչականը մի կտրած տեսանյութ է տարածել, որում Արամ Երիցյանը բռնություն է կիրառում պարեկների նկատմամբ եւ պատահական չէ, որ այդ տեսանյութի ձայնը անջատած է: Երբ նրան հրավիրել են բաժին, Արամ Երիցյանը համաձայնել է, բայց պարեկները փորձել են ձեռնաշթա կիրառել: Ինչու էին ձեռնաշթա կիրառում, եթե նա համաձայն էր ներկայանալ բաժին»,-ասաց նա:
Հիշեցնենք՝ երեկ պարեկների ոչ իրավաչափ գործողությունների հետևանքով մարմնական լուրջ վնասվածքներ է ստացել արցախցի Արամ Երիցյանը։ Այսօր էլ ՔԿ-ն հաղորդագրություն է տարածել՝ պնդելով, թե Երիցյանն է հարվածել պարեկներին եւ նախաձեռնվել է քրեական վարույթ։