Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօրվա մամուլի ասուլիսի ընթացքում վարչապետ Տիգրան Սարգսյանը խոսեց նաև օֆշորային սկանդալի մասին:
«Ամենաշահագրգռվածը ես եմ, որ այս պատմությունը մինչև վերջ բացահայտվի, թե ինչպես էր հնարավոր Կիպրոսում գրանցել ձեռնարկություն եւ այդ ձեռնարկության հիմնադիրների մեջ հիշատակել իմ անունը: Մի բան արդեն պարզ է, որ ես դրա հետ առնչություն չունեմ այն պարզ պատճառով, որ երբ այդ ձեռնարկությունը գրանցվում էր օֆշորային գոտում, այդ օրը եւ այդ ժամին ես չեմ եղել Կիպրոսում, ես ընդհանրապես Կիպրոսում չեմ եղել»,- ասաց նա:
«Այդ կինը, որը Կիպրոսում իմ անունով ձեռնարկություն է գրանցել, հենց այդ նույն կինը Կիպրոսում ձեռնարկություն է գրանցել է նաև մահացած մարդկանց անունով: Ինձ համար հետաքրքիր է, թե պարոն Օսկանյանն ինչ բացատրություններ կտա` արդյո՞ք սա նրա համար նույնպես անսպասելի տեղեկատվություն է, թե այս տեղեկատվության աղբյուրների հիմքում հենց ինքն է կանգնած»,- հայտարարեց նա:
Վարչապետը ակնարկեց, որ սկանդալային այս պատմությունն ունի քաղաքական ենթատեքստ: