|
Փոխարժեքներ
31 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում վարույթ է ընդունվել նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի և Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի անվան հետ կապված հայտնի օֆշորային մեքենայությունների գործը:
Ինչպես տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից, Աշոտ Սուքիասյանը մեղադրվում է խարդախությամբ, ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի նկատմամբ իրավունք է ձեռք բերելու, հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներ օրինականացնելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով հարկերից, տուրքերից և պարտադիր այլ վճարումներ կատարելուց չարամտորեն խուսափելու համար:
Սուքիասյանի մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 190 -րդ հոդվածի, 3 –րդ մասի 1-ին կետի , 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 205-րդ հոդվածի 2-րդ կետի հատկանիշներով: Հիշյալ գործը մակագրվել է ոչ պակաս հայտնի դատավոր Վլադիմիր Գրիգորյանին: