Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Առաջին լրատվական»-ի հավաստի տեղեկություններով` Հայաստանի ոստիկանությանը վերջապես հաջողվել է պարզել օֆշորային սկանդալում ներգրավված և փախուստի մեջ գտնվող Աշոտ Սուքիասյանի գտնվելու վայրը: Նույն տեղեկություների համաձայն` նա Թբիլիսիում է եղել, և Հայաստանի ոստիկանները, համագործակցելով վրաց ոստիկանների հետ, կարողացել են ձերբակալել նրան: Ներկայումս լուծվում է նրան Հայաստան տեղափոխելու հարցը:
Հիշեցնենք, որ Աշոտ Սուքիասյանը Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի սանիկն է: Նա իբրև թե ադամանադագործ էր, և հենց նրա միջնորդությամբ էր գործարար Փայլակ Հայրապետյանը «Ամերիա» բանկում գրավադրել իր ողջ ունեցվածքը, որը հետագայում աստիճանաբար կորցրեց: Ըստ բիզնես պլանի` Հայրապետյանի ներդրած գումարներով Սուքիասյանը Աֆրիկայի Սիերա Լեոնե հանրապետությունից պետք է ադամանդի հումք ներկրեր Հայաստան, որտեղ 23 գործարարներ պետք է իրենց գործարաններում մշակեին այն: Ավելի ուշ միայն պարզ դարձավ, որ Հայրապետյանի գումարները բոլորովին այլ ուղղությամբ էին գնացել` օֆշորում գրանցված մի ընկերության հաշվեհամարի, որը սեփականատերերն էին, ինչպես պարզվեց, վարչապետ Տիգրան Սարգսյանը, Նավասարդ Կճոյանը և Աշոտ Սուքիասյանը:
Շարունակությունը` այստեղ: