կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-11 15:45
Հասարակություն

ՊԵԿ-ն առանց համապատասխան թույլտվության չի կարող ստուգումներ անցկացնել. Միրումյանը՝ օֆշորային սկանդալի մասին

ՊԵԿ-ն առանց համապատասխան թույլտվության չի կարող ստուգումներ անցկացնել. Միրումյանը՝ օֆշորային սկանդալի մասին

ՊԵԿ-ը չի պատրաստվում արտահերթ ստուգումներ անցկացնել՝ Միհրան Պողոսյանի անվան հետ կապված օֆշորային սկանդալը բացահայտելու համար. լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանը: Նրա խոսքով՝ արտահերթ քայլ ձեռնարկելու իրավասություն ՊԵԿ-ը չունի: ՊԵԿ-ը գործում է օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում, և եթե կա սահմանված ընթացակարգ, ուրեմն պետք է շարժվել այդ ընթացակարգով: Նրա խոսքով՝ ՊԵԿ-ի քննչական մարմինը պետք է ստանա համապատասխան քննիչի որոշում կամ գործ, որի հիման վրա կիրականացվի ստուգում:

Իսկ թե ումի՞ց պետք ստանան այդ գործը, Միրումյանը պատասխանեց. «Համապատասխան մարմիններից, այն մարմիններից, ովքեր կարող են բացահայտել դա: Ես իրավական հարթությունում կարող է դժվարանամ պատասխանել, թե կոնկրետ որ մարմինն է դա, բայց կարող եմ պատասխանել, որ բոլոր այն դեպքերում, երբ ՊԵԿ-ը կստանա նման որոշում` իրականացնել կոնկրետ գործով ստուգումներ, բնականաբար կիրականացնի»:

Նա ընդգծեց, որ եթե օֆշորում ընկերություն գրանցելու արդյունքում հարկերը պակաս են վճարվել, միայն այդ դեպքում հարկային մարմինը կարող է միջամտել: «Պետական եկամուտների կոմիտեն կարող է պատասխանատվություն ստանձնել եթե որևէ ընկերության գործունեության արդյունքում ինչ-որ չափի գումար պակաս է վճարվել ՀՀ բյուջե: Եթե քրեական գործի շրջանակներում կպարզվի, որ այդտեղ կարող են լինել նաև հարկերից խուսափելու դեպքեր, բնականաբար, գործ կհարուցվի հարկային մարմնում, և հարկային մարմինը սահմանված կարգով ընթացք կտա»,- ասաց ՊԵԿ փոխնախագահը: