կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-11-20 17:08
Քաղաքական

Օֆշորային սկանդալի վերաբերյալ Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահին տրված հարցերը Գրիգորիչի սրտով չէին

Օֆշորային սկանդալի վերաբերյալ Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահին տրված հարցերը Գրիգորիչի սրտով չէին

Այսօր ԱԺ-ում համատեղ մամուլի ասուլիս են անցկացրել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը և Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուն:

 

Լրագրողների հետաքրքրության գլխավոր առարկան հայտնի օֆշորային սկանդալի թեման էր` Կիպրոսը համարվում է օֆշորային գոտի, իսկ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ կապված օֆշորային սկանդալը կապվում է Կիպրոսի հետ:

 

Յանակիս Օմիրուն նշեց, թե տեղյակ չէ այդ սկանդալից և չի կարող պատասխանել այդ հարցին։

 

Լրագրողների հարցին` եթե Կիպրոսում վարչապետի անունը կապվեր օֆշորային սկանդալի հետ, նրան կգործուղեի՞ն դիվանագիտական աշխատանքի, նա պատասխանեց. «Կիպրոսի Սահմանադրությամբ՝ բոլորը հավասար են օրենքի առջև»։ Ապա Օմիրուն շեշտեց, որ չի ցանկանում պատասխանել Հայաստանի ներքին քաղաքականության հետ առնչվող հարցերին:

 

Հարցին, թե հնարավո՞ր է օֆշորային գոտում, առանց որևէ մեկի գիտության և ստորագրության, նրա անունով ընկերություն բացել ու գործարքներ կնքել, նա պատասխանեց. «Կիպրոսը ԵՄ անդամ երկիր է և առաջնորդվում է Եվրոպական Միության օրենքներով։ Եթե որևէ անձ ուզում է այդ ոլորտից պատասխան ստանալ, կարող է դիմել փաստաբանական գրասենյակ»:

 

Նշենք, որ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին դժգոհ էր օֆշորի վերաբերյալ`  լրագրողների հարցերից: «Մտածում եք, թե բոլորը մեր ցավերով, դարդերով են ապրում։ Մի քիչ արժանապատիվ հարցեր տվեք»,- լրագրողներին ասաց նա: