կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-03 15:15
Քաղաքական

Օֆշորային սկանդալի վերջին ակորդները

Օֆշորային սկանդալի վերջին ակորդները

Օֆշորային սկանդալի առանցքային դերակատար «Ամերիաբանկը» պատմության վերջնակետն է դնում. գրում է Hetq.am-ը:

 

Կիպրոսում, այսինքն՝ օֆշորում գրանցված այս բանկի ղեկավարներն այդպես էլ որեւէ ձեւով չարձագաքնեցին մեր հրապարակումներին:  Փոփոխություններ տեղի չունեցան բանկի անմիջական ղեկավարության կազմում, եթե, իհարկե, չհաշվենք, որ 2013թ. նոյեմբերի 27-ից Ռուբեն Վարդանյանն այլեւս «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի Տնօրենների խորհրդի նախագահը չէ (Բանկի հիմնադրման օրվանից նա էր նախագահը): Ռ. Վարդանյանին փոխարինել է Անդրեյ Մկրտչյանը: Վերջինս միաժամանակ «Ամերիա» ընկերությունների խմբի գլխավոր գործադիր տնօրենն է (տես նաեւ՝ Օֆշորային պատմության բացահայտման բանալիները): 


«Ամերիաբանկը» շարունակում է իրացնել Փայլակ Հայրապետյանի՝ շուկայական արժեքով մոտ 30 միլիոն դոլար գնահատված գույքը եւ փորձում մինչեւ Աշոտ Սուքիասյանի դատավարությունը ավարտել գործարքները, որպեսզի «վերադարձ» չլինի «ելման» կետին: Այս գույքի վաճառքի համար աճուրդի հայտարարություն չի տրվում: Բանկը դրա իրավունքն ունի, բայց ամեն ինչ հասկանալի է դառնում, երբ պարզում ես, թե ովքեր են դարձել Փայլակ Հայրապետյանի՝ բանկում գրավադրված գույքի սեփականատերեր: Ընդ որում, այդ բոլոր գործարքները գերգաղտնի են պահվում: Ներկայացնենք դրանցից երկուսը, որոնց մասին կարողացել ենք ուշագրավ տեղեկություններ պարզել:

 

Եվ այսպես՝

1. Երեւան, Հր. Քոչարի փողոց 4 շենք,  4.9 մասնաշենք հասցեով գրանցված անշարժ գույքը 27.12.2012թ. իրավունքների պետական գրանցում է ստացել «Լիմասոլ Փրոջեքթ Էլ-Փի»  (Limassol Project LPսահմանափակ ընկերակցության անվամբ:


Այս ընկերությունը Հայաստանի պետռեգիստրի տվյալներում չկա, դա նշանակում է, որ Հայաստանում գրանցված ընկերություն չէ: Համացանցում հայերենով փնտրելու դեպքում բերում է միայն մեկ հղում: Հղումը կառավարության կայքում է: Ընկերությունը հայտնվել է «Մեկ անձից կատարվող գնումներ»-ի ցուցակում: Պարզվում է՝ Տարածքայաին կառավարման նախարարության պետական միգրացիոն ծառայության անունից վարձակալության պայմանագիր է կնքվել «Լիմասոլ Փրոջեքթ Էլ-Փի» սահմանափակ ընկերակցության հետ: Իսկ ո՞վ է այս ընկերության անունից կնքել պայմանագիրը, որտե՞ղ է գրանցված ընկերությունը, ովքե՞ր են սեփականատերերը: «Լիմասոլ Փրոջեքթ Էլ-Փի» սահմանափակ ընկերակցության տնօրեն Ստելլա Գ.Պորտ-Լուիսը (Stella G. Port- Louis) վարձակալության պայմանագիրը ստորագրելու համար լիազորագիր է տվել ոմն Արամ Խաչատրյանի: Լիազորագիրը վավերացվել է Սեյշելյան կղզիների հանրապետության մայրաքաղաք Վիկտորիայում նոտար Դ.Ռ. Էլիի կողմից: Ո՞վ է Արամ Խաչատրյանը՝ դեռ հայտնի չէ, բայց հաշվի առնելով, որ այս ընկերության բանկային հաշիվը «Ամերիաբանկ»-ում է, կարելի է եզրակացնել, որ բանկի պաշտոնյաների հետ փոխկապակցված անձ է: Ստելլա Գ.Պորտ-Լուիսը այնքան էլ անհայտ անձ չէ, նա մոտ 338 ընկերության տնօրեն է, ընդ որում՝ այդ ընկերություններից երկուսը ներգրավված են սկանդալային պատմությունների՝ զենքի անօրինական առեւտրի մեջ:  Ինչպե՞ս է այս ընկերությունը ձեռք բերել Փայլակ Հայրապետյանի գույքը: Ամենայն հավանականությամբ, այդ ընկերության սեփականատերերը «Ամերիաբանկի» ներկայացուցիչներն են կամ նրանց փոխկապակցված անձինք: Չգիտեմ՝ այստեղ կա՞ հանցանքի տարր, թե՞ ոչ, բայց պետք է հաշվի առնել այս հանգամանքը. կառավարությունը փող է փոխանցում մի ընկերության, որի տնօրենի անունը կապված է զենքի անօրինական վաճառքի հետ: «Լիմասոլ Փրոջեքթ Էլ-Փի» ընկերության սեփականատերերն էլ անհայտ են, ոչինչ հայտնի չէ նաեւ այդ ընկերության գործունեության մասին:

 

Շարունակությունը` այստեղ: