Փոխարժեքներ
17 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.94 |
EUR | ⚊ | € 453.25 |
RUB | ⚊ | ₽ 4.6143 |
GBP | ⚊ | £ 522.45 |
GEL | ⚊ | ₾ 141.01 |
«Հրապարակը» գրում է. «Ժամանակներ առաջ Հայաստանում գտնվող Արա Աբրահամյանին խնջույքի հրավիրած «տեղական արտադրության» գործարարները քեֆները լավացնելուց հետո «փարվել» են ալամ-աշխարհի հայի «դոշին» ու բողոքել Հայաստանից, բիզնես միջավայրից: Արան էլ տարել-բերել է, թե` դժգոհ եք, եկեք ինձ ընտրենք նախագահ, պրծնենք: «Բուկվալնո» 2 րոպե անց զանգել է Սերժ Սարգսյանը, թե` Արա՞, էդ հլը նախագահ չե՞ս: «Պարոն նախագահ, բա տեսնո՞ւմ եք ինչ արագ մեր գործարարները հասցրին ապացուցել «երկրին» ու Ձեզ իրենց նվիրվածությունը, հլը զրույցը չենք պրծել՝ տեղ հասցրին, հետո էլ բողոքում են երկրից»,- գործարարների ներկայությամբ տակից դուրս է եկել Արա Աբրահամյանը: