կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-05 03:52
Քաղաքական

Իշխանությունը հիշեցնում է` մեզ հետ ուլտիմատումներով մի խոսեք

Իշխանությունը հիշեցնում է` մեզ հետ ուլտիմատումներով մի խոսեք

Իշխանությունները պատրաստ են ընդառաջ գնալ, երկխոսել, առողջ բանավիճելու, ընդունել առողջ քննադատություն ու առաջարկների: «Բայց եթե դրանք վերջնագրերի, պահանջների տեսքով են, մենք մեկ անգամ եւս բարձրաձայնում ենք` մեզ հետ չի կարելի խոսել այդ լեզվով»,- այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը:

«Որ այդպես ասում եք, պարո'ն Սահակյան, իբր ձեզ հետ պահանջներով չխոսենք, այդ դեպքում, ասացեք, ՀՀ 10 քաղաքացի է զոհվել, ընդդիմությունը կարո՞ղ է հետաքննություն անցկացնել, իշխանությունը պիտի հետաքննի, չէ՞, այդ ամենը,- Սահակյանին հակադարձեց «Նոր ժամանակների» առաջնորդ Արամ Կարապետյանը:- Ի՞նչ է նշանակում պահանջ եւ ոչ պահանջ: Դուք, որպես պատգամավոր, որն ընտրվել է ժողովրդի կողմից, ինչո՞ւ պետք է ինչ-որ մեկը ձեզ պահանջ ներկայացնի, որպեսզի այդ հարցը բացահայտվի»:

Ի պատասխան Հ Սահակյանը հայտարարեց, որ դա իրավապահ մարմինների գործն է, եւ պատգամավորը չի կարող գնալ ու, իր գործը թողած, հետաքննություն իրականացնել: «Գործը քննվում է, եւ նոր հանգամանքներ չկան»,- այնուամենայնիվ, ասաց նա: