Փոխարժեքներ
22 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.51 |
EUR | ⚊ | € 449.98 |
RUB | ⚊ | ₽ 4.8075 |
GBP | ⚊ | £ 522.85 |
GEL | ⚊ | ₾ 142.19 |
ԱԺ-ում մի քանի լրագրողներ ԱԺ ՀՀԿ խմբակցության գեներալ-պատգամավոր Մանվել Գրիգորյանի հետ զրույցում նշեցին, որ, շրջանառվող տեղեկությունների համաձայն, նա այլեւս չի լինելու ԵԿՄ նախագահ: Հարցն այնքան էլ դուր չեկավ գեներալ-պատգամավորին: Նա նախ փորձեց շրջանցել` հայտարարելով. «Ձեզնից մեկը չի պսակվո՞ւմ, գամ մի հատ պարեմ, ուրախանամ, տենաք ոնց եմ»: Երբ լրագրողները կրկեցին հարցը, Մանվել Գրիգորյանը հակադարձեց. «Ինչի՞, էդ երկրապահն ա որոշում, թե ով ա լինում, ով` չէ: Էդ լուրեր պտտցնողները էշակ դերեւյաննի են»:
Լրագրողների դիտարկմանը, թե, փաստորեն, համոզվա՞ծ է, որ վարչությունն էլի իրեն է ընտրելու, Գրիգորյանը պատասխանեց. «Այո, ոչ թե համոզված եմ, դա ըտենց էլ կա: Ոնց որ ձեր տունը քո պապան քեզ չճանաչի: Մարդ են, էլի, պարապ են մի բան մոգոնում են»: