Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանն այսօր ԱԺ-ում պատասխանել է Yerkir.am-ի հարցերին:
-Պարո'ն Մովսիսյան, Ձեր վերջին հարցազրույցներից մեկում ասել էիք, թե կառավարությունը լավ է աշխատում:
-Ո՞վ ա ասել` լավ ա աշխատում:
- Ներողություն, ասել էիք «աշխատում ա, էլի»:
- Ես ընդամենը ասել եմ՝ նայեք ընտրությունների արդյունքներին:
- Պարո'ն Մովսիսյան, բայց հնարավոր է, չէ՞, որ ընտրեն իշխանությանը (ինչին այդքան էլ չեմ հավատում), բայց երկու տարի` իշխանության ձախողումներից հետո ժողովուրդը փոշմանի իր ընտրության համար:
- Ինձ ընտրելով` ժողովուրդը չի փոշմանել: Իմ տարածքի ժողովուրդը չի փոշմանել: Եթե մարդ իրա ընտրատարածքում խնդրում ա ժողովրդին ձայն տալ իրեն ու էդ ժողովրդին տեր չի կանգնում, ես համարում եմ, որ այդ մարդն ինքնասիրություն չունի:
- Բայց շատ ՀՀԿ-ական պատգամավորներ կան, որոնք հենց այդպես էլ վարվում են ու տեր չեն կանգնում իրենց ժողովրդին:
- Ես մարդու մասին եմ խոսում, դու մի քաղաքականացրու, եթե մարդ ուզենա, իր ուժերը կներդնի` իր ընտրատարածքի ժողովրդին օգնելու համար, պարտադիր չի պետությունը օգնի: Էդ դեպքում ժողովուրդը չի փոշմանի, որ քեզ ա ընտրել:
- Բայց նորմա՞լ է, որ հազարավոր քաղաքացիներ չեն էլ ճանաչում իրենց ընտրատարածքի պատգամավորներին:
- Դե, հարցրեք էն ընտրատարածքի բնակիչներին, որոնք չեն ճանաչում իրենց պատգամավորին, ես խոսում եմ իմ տարածաշրջանի մասին: Չկա մի երեխա, որ ինձ չճանաչի:
- Ինչպե՞ս եք գնահատում, որ կառավարության քաղաքականության արդյունքում մարդիկ կախվածության մեջ է հայտնվել վարկերից՝ չկարողանալով դուրս գալ դրանց տակից:
- Եթե վարկ ես վերցնում, պիտի իմանաս` կարո՞ղ ես տակից դուրս գալ, թե՞ չէ, հինգ անգամ պիտի չափես, մի անգամ կտրես:
- Բայց չէ՞ որ վարկ վերցնողները բազմահազար մարդիկ են:
- Դե եթե տակ են տվել, թող չտան էդ փողը: Եթե գյուղացին չի կարողանում վարկը տա, ասենք՝ կարկուտ ա խփել, անորակ սերմացու ա եղել, պարարտանյութ, ոռոգման ջուր և այլն, ինձ թվում ա` էդ դեպքում պետության խիղճն էլ ա գործում, կփոխհատուցի, բայց եթե մեղավորը դու ես, չեմ կարծում, որ պիտի վարկ վերցնես, ուտես, խմես, պետությունն է փակվի: Ճիշտ խոսանք, էլի: