կարևոր
964 դիտում, 7 ժամ առաջ - 2025-05-15 23:07
Քաղաքական

Ձեր մաման էլ, պապան էլ, ընտանիքն էլ․ պատերազմում վիրավորված սպայի ուղերձը՝ Արսեն Թորոսյանին

ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը խորհրդարանի ամբիոնից հայհոյել էր նրանց, ովքեր Քպ-ականներին «որպես հայհոյանք կասեն թուրք»։

Արսեն Թորոսյանը երեկվանից հայհոյանքներ է հավաքում ժողովրդից։ Այս անգամ էլ Թորոսյանին և ԱԺ ամբիոնից հայհոյող, վիրավորող ՔՊ-ականներին պատասխանում է 2020թ․ պատերազմում վիրավորում և հաշմանդամություն ստացած պահեստազորի սպա, պարալիմպիկ խաղերի չեմպիոն Հայկ Ստեփանյանը։

Yerevan.Today-ի հետ զրույցում Հայկ Ստեփանյանն ասաց, որ չի կարող հայհոյել, որովհետև գտնվում է Եռաբլուրում՝ իր մարտական ընկերների մոտ։

Արսեն Թորոսյանի մասին պահեստազորի սպան ասաց հետևյալը․ «Ես այդ պատգամավորին չեմ հաշվում հայ։ Ձեր ղեկավարը՝ Փաշինյան Նիկոլը, ասել ա՝ «վատ չեմ զգում, որ ինձ թուրք են անվանում»։ Բա դուք ինչի՞ սկեսեցիք վատ զգալ։ Կարող է՞ Նիկոլ Փաշինյանից հեռանում եք, արդեն պրիզնատ չեք գալիս, որ տենց արտահայտություն եք անում։

Ես ձեզ անվանում եմ թուրք, իսկ հայ տեսակին ով կարողանա քֆուր տալ, այմն էլ՝ գլխավոր ամբիոնից, համարում եմ վերջին սրիկա։ Դա իմ կարծիքն է, իմ մարտական ընկերների կարծիքն է։ 

Էդ հայհոյանքը որ դուք տվել եք ԱԺ-ից, ես նույն հայհոյանքը վերադարձնում եմ ձեզ, ուղղակի քանի որ գտնվում եմ իմ ընկերների մոտ, չեմ կարող նույն հայհոյանքներով խոսել։ Խոսում եմ իմ ընկերների անունից, իմ ձեռքի մեջ զոհված ընկերների ու ախպերների անունից, որ դուք սրիկա եք, դուք իրավունք չունենք էդ ամբիոնից խոսելու։ 

Դուք ձեր պատգամավորներով ձեր ղեկավարի դեմքն եք ներկայացնեւմ։ Դուք ո՞վ եք, որ մեզ հայհոյեք, ձեր մաման էլ, պապան էլ, ընտանիքն էլ։ Դուք պետք է շնորհակալ լինեք իմ Եռաբլուրի ընկերներին, որ հայհոյանքով չեմ դիմում, չնայած ձեզ հասնում է։

Երբ մեր տղաները 90-ականներին կռվում էին, հասկանում էին, որ Արցախը Հայաստանի միակ դարպասն է, դուք էնքան արիք, մինչև թուրքը՝ էդ շակալները, մտնեն Սյունիք։ Դուք էնքան արեցիք, մինչև հայկական սուվերեն տարածքից գրավեցին։

Նիկոլ Փաշինյան, դու քո ՔՊ-ականներով ազգի դավաճան եք, թուրք եք։ Ու ով հայ տեսակին անվանի թուրք ու հայհոյանքներ կտա, գլխավոր ամբիոնից, նրանք, իրենց ընտանիքներով, թուրք եղել են ու կմնան․ իսկ թուրքին, դուք լավ գիտեք, սաղ Եռաբլուրը՝ 90-ականներից սկսած, իմ ավագ ընկերներով մինչև նոր սերունդը, բոլորիդ ընտանիքներին հայհոյում են ամենավերջին բառերով»։

Հայկ Ստեփանյանի խոսքն ամբողջությամբ՝ տեսանյութում։