կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-11 23:13
Քաղաքական

Պատասխան ես տալու, Էդմոնի օրինակը քեզ վկա, ազգի պազոռ. Նաիրա Զոհրաբյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել

Պատասխան ես տալու, Էդմոնի օրինակը քեզ վկա, ազգի պազոռ. Նաիրա Զոհրաբյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Եվ այսպես, ո՞վ է սա

Այսօր խորհրդարանում թեժ էր, շատ թեժ: Քննարկում էինք Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցն ու բոլորիս հիմնական ասելիքը ատելության, թշնամանքի խոսքը կասեցնելն էր: Ատելության, թշնամանքի խոսքը` նաև հանրային կին գործիչների հանդեպ:

Ու կարծես թե բոլորս միակարծիք էինք, որ թշնամանքի, չարության այս լավան պիտի կանգնեցվի: Գալիս եմ տուն և նկարում պատկերված այս պերսոնաժը, ով, պարզվեց, ֆեյք չէ ու, ըստ իր նկարագրի, քանդակագործ է, ունի կին, ընտանիք, գուցե նաեւ երեխաներ, ինձ անձնական վիրավորանքով լի նամակ է ուղարկել:

Տգեղ, շատ տգեղ: Սրան չեմ ճանաչում, երբևէ չեմ տեսել ու անգամ որևէ հարցով չի դիմել, որ մերժած լինեմ, ինքն էլ կատաղի:

Պատասխանեցի սույն վիժվածքին, որ կհանդիպենք դատարանում:

Սույն վիժվածքի պատասխանը չուշացավ. «պատասխան ես տալու, Էդմոնի օրինակը քեզ վկա, ազգի պազոռ»: Բնականաբար, շատ կոմպակտ փոխանցեցի, թե ինչպես են կոչում անծանոթ կնոջը վիրավորող ու սպառնացող տղամարդկանց և խոստացա, որ հաստատ ենք հանդիպելու դատարանում:

Հիմա հարգելի Ոստիկանապետ, այս գրառումս ընդունեք որպես հայտարարություն հանցագործության մասին։ ՀՀ Քրեական օրենսգրքի հոդված 316-ի առաջին մասով, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքի հանցակազմով։

Ի մասնավորի` «Էդմոնի օրինակը քեզ վկա»: Բնականաբար, կտրամադրենք նաև սքրինները:

Ի վերջո, մեկը պիտի պատժվի իր նողկալի զազրախոսության և սպառնալիքների համար, որ որևէ այլ պոտենցիալ դուրսպրծուկի, կնոջը, ով իր գործն է անում ու հաստատ վատ չի անում, մտքով այլևս չանցնի վիրավորել ու սպառնալ»: