|
Փոխարժեքներ
16 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Դա Մանվել Գրիգորյանի ժեստն է, մեծ սիրտն է, նա հայրենիքին ավելի շատ տվել է, քան վերցրել է հայրենիքից. ի պատասխան լրագրողների հարցին` Գրիգորյանն ինչո՞ւ է որոշել գույք նվիրաբերել պետությանը, ասաց նրա պաշտպան Արսեն Մկրտչյանը:
«Սա արել է նրա համար, որ ասի` ամոթ է, մեղադրում են ինձ հացահատիկ գողանալու մեջ, երբ ես պատրաստ եմ հացահատիկի մեծ մեշոկները նվիրել պետությանը»,- պարզաբանեց նա:
Հարցին էլ` ինչո՞ւ նախկինում չէր նվիրաբերում, Մկրտչյանն արձագանքեց. «Նախկինում էլ բազմաթիվ հիմնադրամների Մանվել Գրիգորյանի ընտանիքն ունեցել է մասնակցություն, ԵԿՄ-ին անձնական միջոցներից նրա ընտանիքը և անձամբ Գրիգորյանը մասնակցություն է ցուցաբերել, պատանի երկրապահի ամառային ճամբարը ֆինանսավորվել է հիմնականում Մանվել Գրիգորյանի սեփական միջոցներով: Չէի ցանկանա անդրադառնալ ֆիզիկական անձանց Գրիգորյանի ցուցաբերած բարեգործություններրին»:
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը դիմել էր կառավարությանը՝ պատրաստակամություն հայտնելով պետությանը նվիրել Ակնալիճ համայնքում գտնվող «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» ընկերության շուրջ 330 հեկտար տարածքը: