|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստն այսօր հետաձգվեց: Դատարանը ստացավ Մանվել Գրիգորյանի` վատառողջ լինելու վերաբերյալ փաստաթղթերը և նրա դիմումը: Հաջորդ դատական նիստը կկայանա հունիսի 11-ին` ժամը 12.00-ին:
Հիշեցնենք, որ երեկ Մանվել Գրիգորյանին քաղաքացիական հիվանդանոցից տեղափոխել են «Երևան-Կենտրոն» ՔԿՀ, որից հետո` Դատապարտյալների հիվանդանոց։ Փաստաբանները պնդում են, որ նրան դատապարտյալների հիվանդանոց են տեղափոխել նրա կամքին հակառակ:
Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ քաղաքացիական հիվանդանոցում Մանվել Գրիգորյանի ծախսերը հոգում էին հարազատները, պետության վրա բեռ չէր:
«Իրավաբանությունը թողած` զբաղվում ենք անձի առողջության հետ կապված խնդիրներով: Տոտալ խոշտանգման դասական օրինակ է: Դուք տեսաք, որ խոչընդոտել էին փաստաբանների տեսակցությանը պաշտպանյալի մոտ, որի հետ կապված հաղորդում ենք ներկայացրել»,- ասաց նա:
Հիշեցնենք՝ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու եւ շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ: