Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քաղաքագետ Արկադի Վարդանյանի կալանավորումը, նրա դեմ քրեական գործ հարուցելը և դատապարտելը կապված է նրա քաղաքական և հասարակական գործունեության հետ: Քաղաքագետը պատրաստվում էր մեծ ասուլիս հրավիրել և քաղաքական ուշագրավ փաստեր հրապարակել, սակայն ասւլիսից 3 օր առաջ ձերբակալվեց: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Արկադի Վարդանյանի պաշտպան Գայանե Գալոյանը:
Նշենք, որ Վարդանյանը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով դատապարտվել է 10 տարվա ազատազրկման:
Քաղաքագետի մեկ այլ պաշտպան` ՌԴ քաղաքացի, փաստաբան Ռուբեն Կիրակոսյանը, ով այս գործի համար է ժամանել Հայաստան, նշեց, որ իրենք արդեն տրամադրվել են նրան, որ այս գործը հասցնեն Եվրադատարան: «Մենք վրդովված ենք, ուղղակի հիասթափված ենք մնացել. հույսներս կապված էր արդարադատության հետ, այն էլ… Բոլորն էլ հասկանում են, որ այս գործը զուտ քրեական գործ չէ, այն ունի քաղաքական հիմքեր»,- ասաց նա:
Ըստ փաստաբանի` Վարդանյանի մեղադրանքի հիմքում դրվել է այն հանգամանքը, որ նա ցանկացել է տիրանալ տուժողի անշարժ գույքին, սակայն իր պաշտպանյալն ապահովված է և իր 66-ամյա կենսագրության ընթացքում ցույց է տվել, որ ակտիվ ու ապահովված հասարակական գործիչ է` նվիրված իր հայրենիքին: Ըստ փաստաբանի` գործի քննությունն անցել է միակողմանի և մտել դատարան միայն մեղադրական հիմքերով:
Նշենք, որ գործով գլխավոր ամբաստանյալ Արսեն Ավետյանի հարազատները yerkir.am-ի հետ զրույցում հայտնել էին, որ Արսենը դատապարտվել է ազատազրկման, քանի որ Արկադի Վարդանյանի ընկերն է եղել:
«Իրավացի են նրանք, քանի որ չեմ կարծում, որ սա Արսենի գործն է, սա Արկադիի գործն է: Արսենը պարզապես հանկարծակի դարձել է այն ձկնորսական փայտիկը, որի վրա պետք է բռնեին Արկադիին»,- այդ կապակցությամբ ասաց Ռուբեն Կիրակոսյանը: