կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-18 09:23
Իրավական

Ինքնասպանություն գործած գործարարի պարտատերերի թիվն աճում է. «Ժողովուրդ»

Ինքնասպանություն գործած գործարարի պարտատերերի թիվն աճում է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդը» գրում է. ««Լևոն Ամիրխանյան» ՍՊԸ-ի սեփականատեր գործարար Աբրամ Ամիրխանյանի պարտատերերի ցուցակը շարունակում է աճել։ Հիշեցնենք, որ սնանկացած գործարարն այս տարվա փետրվարի 16-ին իր տանը ինքնասպան Էր եղել։ «Ժողովուրդ»-ը պարզեց, որ ինքնասպան եղած գործարարի ընկերության «Լևոն Ամիրխանյան» ՍՊԸ-ի պարտատերերի ցուցակը հասել է 187-ի։ Ընդհանուր պարտքերի չափը կազմում է մի քանի միլիոն դոլար, բայց վերջնական թիվը դեռ ճշտվում է։ Ի դեպ, արդեն 10 ամիս է, ինչ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում շարունակվում է Լևոն Ամիրխանյանի ինքնասպանության գործով նախաքննությունը։ Ու տեղեկություններ կան, որ հայտնի գործարարը ինքնասպան լինելուց առաջ նամակ Էր գրել, որտեղ նշել էր, թե իր սնանկանալու համար ում է մեղադրում և ինչ–ինչ անուններ էր նշել»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։