Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիան պարտվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) ավագ սերժանտ Ահմեդ Դողանի ինքնասպանության գործով դատը. տեղեկացնում է Ermeniahaber-ը:
Դատարանը վճռել է, որ 2003 թվականի նոյեմբերի 12-ին Թուրքիայի Բիլեջիքի Ժանդարմերիայի ուսումնական գումարտակում ավագ սերժանտին դրդել են ինքնասպանություն գործել:
Ըստ դատարանին ներկայացված փաստարկների՝ ինքնասպանությունից մոտ մեկ ամիս առաջ` հոկտեմբերի 9-ին, սերժանտը եղել է հոգեկան ծանր վիճակում: Նա ծառայության ընթացքում խնդիրներ է ունեցել լեյտենանտ Ի. Ա.-ի հետ, և նա էլ հենց Դողանին դրդել է ինքնասպանության: Վճռում մասնավորապես շեշտվել է, որ Դողանը ծառայությունն անցկացրել է ծանր պայմաններում, ինչն էլ նրան կարող էր ինքնասպանության դրդել:
Նշենք, որ ավելի վաղ Ահմեդ Դողանի կինը՝ Յասեմին Դողանը, դիմել է թուրքական դատարան և փախհատուցման հայց ներկայացրել: Սակայն թուրքական դատարանը մերժել է նրա հայցը, ինչից հետո կինը դատը տեղափոխել է ՄԻԵԴ:
ՄԻԵԴ-ը շուրջ 13 տարի տևած դատավարության արդյունքում վճռել է Թուրքիային դատապարտել 20 հազար եվրո փոխհատուցման: