|
Փոխարժեքներ
02 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.36 |
| EUR | ⚊ | € 449.01 |
| RUB | ⚊ | ₽ 4.8711 |
| GBP | ⚊ | £ 515.6 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը գրում է.
«Շատ մտահոգիչ բան ասեմ ձեզ։ Այս տեսանյութը, որը ակնհայտ ԱԲ-ով է սարքած, ծերից ծեր, - ու մի փոքր ուշադրություն դարձնողը, մասնագետ չլինելով, դա կհասկանա, - ունի աննկարագրելի քանակի տարածում:
Ընդ որում, սա հայկական ընկերության էջից է, այսինքն, հայերով են տարածում։ Սա դեռ ինչ-որ դրական բանի համար է ստեղծված, մեջը վատ բան չկա։ Բայց շատ ցցուն ցուցանիշ է, թե որքան հեշտ է մանիպուլացնել մեր հասարակությունը։
Իսկ այս գործիքները արդեն շուտվանից օգտագործում են համ շարքային հանցագործները, համ մեր ոչ քչաքանակ թշնամիները։ Պարզապես ժամանակն է գիտակցել, որ նույնիսկ աչքերով տեսածին արդեն չի կարելի հավատալ»։