|
Փոխարժեքներ
16 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.94 |
| EUR | ⚊ | € 446.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.8801 |
| GBP | ⚊ | £ 513.28 |
| GEL | ⚊ | ₾ 140.43 |
Այսօր ԱԺ արտահերթ նիստում ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, խոսելով կուտակային կենսաթոշակների վերաբերյալ ռեֆորմի մասին, կարծիք հայտնեց, որ գործատուներն ավելի են մտածում քաղաքացիների մասին, քան պետությունը: Նրա խոսքով` ինչ-որ տեղ հասկանալի է , որ գործատուն ունենա մինչեւ 1000 աշխատող, որից 200-300-ը պարտադիր կուտակային կենսաթոշակի են անցնելու, բայց գալու է մի ժամանակ, երբ բոլորն են մտնելու համակարգի տակ, եւ պետությունը չի կարողանալու կատարել իր պարտավորությունները քաղաքացիների հանդեպ:
«Ես ուզում եմ, որ հանրության մեջ չմեռնի պետության գիտակցությունը, եւ մենք հասկանանք, որ գործ ունենք արժեքային այլ համակարգի հետ: Ոչ իշխանական խմբացությունները պատարստվում են դիմել Սահմանադրական դատարան: Մենք ակնկալում ենք, որ քաղաքական մեծամասնությունը, իշխանությունը կտեսնի այս խնդիրների ամբողջ թնջուկը եւ փոփոխությունների կենթարկի համակարգը»,- ասաց պատգամավորը: