Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Այս տարվա հունվար ամսին ՀՀ պետական բյուջեից պարտադիր կուտակային համակարգի հաշվեհամարին փոխանցվել է 674 միլիոն 144 հազար դրամ։ Դա նշանակում է, որ գործատուներն էլ իրենց աշխատողների հաշվին մոտավորապես այսքան են փոխանցել:
Խնդիրն այն է, որ աշխատավարձից պարտադիր կուտակայինին փոխանցվում է 5 տոկոս, եւս 5 տոկոս վճարվում է պետբյուջեից։ Ամբողջ տարվա համար նախատեսված է փոխանցել 20.6 միլիարդ դրամ։ Նշանակում է, որ փոխանցվելիք միջին ամսական գումարը պետք է կազմի 1.7 միլիարդ դրամ, բայց եղել է 674 մլն դրամ։
Առայժմ պարզ չէ, թե որն է նման «թերակատարման» պատճառը, կարող է լինել մի քանի տարբերակ։ Մեկն այն է, որ գործատուների մեծ մասը սպասում է ՍԴ վերջնական որոշմանը եւ չի պահել պարտադիր կուտակային վճարը։ Երկրորդն այն է, որ իրական աշխատավարձերի մասին տեղեկատվությանը կառավարությունը չի տիրապետում։ Երրորդ տարբերակն այն է, որ այս համակարգի ներդրումից հետո կտրուկ մեծացել է ստվերային աշխատողների թիվը՝ ի հաշիվ «սպիտակ» աշխատատեղերի»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: