կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-28 15:43
Հասարակություն

Կա՞ գոնե մեկ սահմանադրական հոդված. ՀՀԿ-ական պատգամավորի հարցը կուտակային համակարգի մասին

Կա՞ գոնե մեկ սահմանադրական հոդված. ՀՀԿ-ական պատգամավորի հարցը կուտակային համակարգի մասին

Քիչ առաջ վերսկսվեց «Կուտակային կենսաթոշակաների մասին» օրենքի վերաբերյալ քննությունը Սահմանադրական դատարանում: Շարունակվում է հարցուպատասխանի փուլը` դիմող կողմը պատասխանում է պատասխանողի հարցերին:

 

Պատասխանող կողմի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը հարց տվեց, թե ո՞ւմ պարտավորությունն է քաղաքացու բարեկեցիկ կյանքն ապահովելը, և խոսքը ո՞ր տարիքին է վերաբերում:

 

Դիմող կողմը ներկայացնող` ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ քաղաքացու բարեկեցիկ կյանքն ապահովելը պետության պոզիտիվ պարտականությունն է, իսկ խոսքը վերաբերում է քաղաքացու կյանքի ողջ տևողությանը, սակայն տվյալ դեպքում խոսվում է կենսաթոշակային տարիքի մասին:

 

Հակոբ Հակոբյանը հարցրեց, թե ինչո՞ւ դիմող կողմը ԱԺ-ում հանդես չի եկել օրենսդրական նախաձեռնություններով, նաև խնդրեց նշել գոնե մեկ հոդված այդ կենսաթոշակային բարեփոխումների փաթեթում ներառված մոտ 600 հոդվածների թվում, որը սահմանադրական է: Դա ներկաների ծիծաղն առաջացրեց:

 

Ա. Մինասյանը հիշեցրեց, որ իր խոսքում արդեն ասել է այն մասին, որ երբ ԱԺ են ներկայացրել համակարգի ներդրումը հետաձգելու վերաբերյալ նախագիծ, նախագծի քվեարկությունը տապալել են մեծամասնություն կազմող ՀՀԿ-ական պատգամավորները` նիստը բոյկոտելով: Ինչ վերաբերում է մոտ 600 հոդվածներից որևէ մեկի սահմանադրական լինելուն, նա ասաց, որ, իհարկե, կան շատ հոդվածներ, որ սահմանադրական են, սակայն իրենք ներկայացրել են այն հոդվածները, որոնք խնդրահարույց են:

 

Հարց-պատասխան փուլն ավարտվեց: Ներկայումս պատասխանող կողմը ներկայացնում է իր դիրքորոշումը: