|
Փոխարժեքներ
18 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.99 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8785 |
| GBP | ⚊ | £ 509.41 |
| GEL | ⚊ | ₾ 141.01 |
Քիչ առաջ ՀՀ Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել կասեցնել «Կուտակային կենսաթոշակային պարտադիր համակարգի մասին» ՀՀ օրենքի գործողությունը` մինչև դրա սահմանադրականության հարցին անդրադառնալը:
«ՀՀ սահմանադրական դատարանը 2014 թվականի հունվարի 24-ին աշխատակար-գային նիստում որոշել է մինչեւ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 եւ 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ» գործի դատաքննության ավարտը կասեցնել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի եւ 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը: «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: Սահմանադրական դատարանի որոշմանն ամբողջությամբ /այդ թվում` պատճառաբանական մասին/ կարելի է ծանոթանալ դատարանի պաշտոնական կայքում: Հիշյալ գործով դատաքննությունը կայանալու է 2014 թվականի մարտի 28-ին` բանավոր ընթացակարգով»,- ասված է ՍԴ-ի տարածած հաղորդագրության մեջ:
ՍԴ-ն «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի սահմանադրականության դիմումը կքննարկի մարտի 28-ին: