|
Փոխարժեքներ
28 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 394.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.383 |
| GBP | ⚊ | £ 472.8 |
| GEL | ⚊ | ₾ 138.99 |
Շվեդիայի ՊՆ ղեկավար Կարին Էնստրեմը հաստատել է, որ Շվեդիայի և ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները համագործակցել են ՌԴ-ին գաղտնալսելու գործում. հայտնում է sobesednik.ru-ն:
Նշենք, որ չորեքշաբթի ԱՄՆ ԿՎՀ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը գաղտնի փաստաթղթեր է հրապարակել, որոնք ապացուցում են, որ Շվեդիան օգնել է ԱՄՆ-ին լրտեսել ռուս քաղաքական գործիչներին:
Էնստրեմը հայտարարել է, որ դա միանգամայն բնական է: «Հետախուզական գործողությունները անհրաժեշտ են, որպեսզի մենք կարողնանք պաշտպանել Շվեդիան հետագա սպառնալիքներից»,- ասել է նախարարը: