|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի Հանրապետությանն, ըստ էության, պատերազմ է հայտարարված: Բայց ոչ թե օտարերկրյա որևէ պետության, այլ ներքին ինչ-որ խմբավորումների կողմից: Այլ կերպ, թերևս, դժվար է որակել համացանցում բարձրաստիճան պաշտոնատար անձանց հեռախոսազրույցների գաղտնալսման հրապարակումը: Բանը հասել է նրան, որ այս անգամ հրապարակվել է պետության փաստացի ղեկավարի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի գաղտնալսված հեռախոսազրույցներից հատվածներ:
Մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հրապարակված նոր գաղտնալսումների վերաբերյալ քրեական գործ է հարուցվելու, որն ուղարկվելու է նախաքննության Քննչական կոմիտե: Արդյոք նոր քրեական գործն առանձին կքննվի՞, թե՞ որպես նոր դրվագ կմիացվի արդեն իսկ հարուցված նախորդ գործին, դեռ պարզ չէ. որոշումը կկայացնի ՔԿ-ն»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: