Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիան կարծում է, որ Ռուսաստանը և Չինաստանը Թյուրքական պետությունների կազմակերպության (Թյուրքական խորհուրդ) բնական անդամներ են։ Այս կարծիքն ուրբաթ օրը հայտնել է Թյուրքական պետությունների կազմակերպությանը կից ավագանիում Թուրքիայի ներկայացուցիչ Բինալի Յըլդըրըմը։
«Թյուրքական խորհուրդը ստեղծվել է 2009 թվականին, այսօր այն կազմված է յոթ անդամից, դիտորդներ են Հունգարիան և Թուրքմենստանը, կազմակերպության անդամներ են Թուրքիան, Ադրբեջանը, Ղազախստանը, Ուզբեկստանը և Ղրղզստանը: Իհարկե, առաջիկա տարիներին այդ թիվը կաճի։ Բնական անդամներն այն պետություններն են, որտեղ խոսում են թյուրքական լեզուներով, կամ որտեղ թուրքեր են ապրում»,- ընդգծել է քաղաքական գործիչը։
Յըլդըրըմի խոսքով` «բալկանյան բոլոր երկրները, առաջին հերթին՝ Բուլղարիան, Բոսնիա և Հերցեգովինան, Սերբիան, Ալբանիան և Մակեդոնիան, այս կազմակերպության բնական անդամներ են և հետագայում կընդգրկվեն դրանում»։ «Բացի դրանցից` Ռուսաստանն ու Չինաստանը այս համայնքի բնական անդամներն են: Այս հսկայական աշխարհագրության մեջ մենք մեծ պատասխանատվություն ունենք և դա գիտակցում ենք», - մեջբերում է նրա խոսքերը Aydınlık թերթը:
Յըլդըրըմը նշել է նաեւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ներդրումը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում։ Թուրք քաղաքական գործիչը կարծում է, որ «անհրաժեշտ է հարգանքի տուրք մատուցել Ռուսաստանի նախագահ պարոն Պուտինի վճռական և արդար պահվածքին», որը դրսևորեց «շատ կարևոր մոտեցում, որը կարելի է ակնկալել պետական գործիչից, որը հանդես է գալիս հանուն տարածաշրջանի խաղաղության և բարգավաճման»։