|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Շվեդիայի ԱԳՆ ղեկավար Կարլ Բիլդտը Վիլնյուսում մեկնարկած` Արևելյան գործընկերության գագաթաժողովին հայտարարել է, որ ԵՄ-ն պատրաստ է Ուկրաինային ֆինանսական օգնություն և եվրոպական չափանիշներին անցում առաջարկել:
«ԵՄ-ն շուկա չէ: Ես չգիտեմ՝ ինչ է առաջարկում Ռուսաստանն Ուկրաինային: Մենք մեր կողմից կարող ենք առաջարկել եվրոպական արժեքներ և չափանիշներ: Եվ այդ բոլոր խոսակցությունները, թե իբր Ուկրաինան գումար չունի երկրի արդիականացման համար...Մենք կարող ենք մակրոֆինանսական օգնություն առաջարկել: Սակայն նման օգնություն հարկավոր է նաև Ռուսաստանին, նրանք նունպես երկիրն արդիականացնելու կարիք ունեն: Եվ ոչ ոք չի մտածում, որ Ուկրաինան այդ հարցում կարող էր օգնել ՌԴ-ին»,- ասել է նա: