կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-06 10:44
Տարածաշրջան

Հայոց ցեղասպանությունն ընդունելու համար հզոր ապացույցներ են պետք. Շվեդիայի ԱԳՆ ղեկավար

Հայոց ցեղասպանությունն ընդունելու համար հզոր ապացույցներ են պետք. Շվեդիայի ԱԳՆ ղեկավար

Շվեդիայի ԱԳՆ ղեկավար Մարգթոթ Ուոլսթրյոմը արտասահմանյան լրատվամիջոցներին տված մամլո ասուլիսի ժամանակ, պատասխանելով լրագրողի` «արդյո՞ք Շվեդիայի կառավարությունը ճանաչելու է 1915 թ. հայերի և ասորիների ցեղասպանությունը» հարցին, նշել է. «1915 թ. հայերի և ասորիների ցեղասպանության վերաբերյալ պնդումները ընդունելը դժվար է թվում: Ինչ-որ երկրի ցեղասպան հայտարարելու համար մեր ձեռքում պետք է հզոր ապացույցներ լինի»: Այս մասին տեղեկացնում է թուրքական t24.com.tr կայքը:

Շվեդ նախարարը նաև հիշեցրել է, որ այդ իրողությունները հետաքննելու համար ստեղծվել է  հանձնաժողով: «Անցյալում տեղի ունեցած դեպքերի պատճառով ինչ-որ երկրի ցեղասպան հայտարարելը մեծ պատասխանատվություն է: Մենք պատմաբաններից կազմված հանձնաժողով ենք ստեղծել: Այս թեմայով արդյունքի հասնելը դժվար է: Որովհետև այդ դեպքերը վերապրած ողջ ապացույց չկա: Երկու երկիր դա որպես ցեղասպանություն են ճանաչել: Ես դա մի քիչ անառողջ եմ համարում: Որովհետև նման որոշում ընդունելուց հետո որոշ քայլեր է պետք կատարել: Դա էլ ձեզ մշտապես կկապի»,- նախարարի խոսքերն է մեջբերում թուրքական կայքը: