|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Ներկայումս առկա է ՌԴ-ի ռազմական միջամտության հնարավորությունն Ուկրաինայում ճգնաժամին: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Չաք Հեյգելը` զրուցելով լրագրողների հետ:
Հեյգելը ասել է, որ համաձայն է Լեհաստանի ԱԳՆ ղեկավար Ռադոսլավ Սիկորսկիի տեսակետի հետ, ով Ուկրաինայում ՌԴ կողմից իր զինված ուժերի կիրառման բարձր վտանգ է տեսնում:
«Կարծում եմ` դա է իրականությունը: Երբ տեսնում եք ռուսական զորքերի մեծացումը, նրանց կատարելության մակարդակը, վարժեցվածությունը, սահմանին տեղակայված ծանր ռազմատեխնիկան, ապա, իհարկե, դա իրականություն է, դա սպառնալիք է, դա հնարավորություն է»,- ասել է Պենտագոնի ղեկավարը:
Նա նաև կոչ է արել պատրաստվել նրան, որ Ուկրաինական ճգնաժամի շուրջ իրավիճակը կարող է «վատթարանալ»: