կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-03 10:30
Հասարակություն

''Նաիրիտ''-ի ճակատագիրն այսօ՞ր կորոշվի

''Նաիրիտ''-ի ճակատագիրն այսօ՞ր կորոշվի

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավորած պատվիրակության կազմում Հայաստան է ժամանել նաև ««Ռոսնեֆթ» նավթագազային ընկերություն» ԲԲԸ-ի նախագահ Իգոր Սեչինը։ «Ռոսնեֆթը», հիշեցնենք, հետաքրքրություն էր դրսևորում «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի հանդեպ։ Ամբողջ խնդիրն այն էր, որ ռուսական կողմը ցանկանում է ձեռք բերել «Նաիրիտը»՝ առանց կուտակված շուրջ 400 մլն դոլար պարտքի, իսկ ՀՀ կառավարությունը փորձում էր համառել և ազատվել այդ պարտքը ստանձնելու բեռից. Գրում է «168 ժամը»:

 

Թերթի տեղեկություններով՝ այսօր պետք է կայանան վերջնական բանակցությունները, որոնց արդյունքով էլ կորոշվի «Նաիրիտի» ճակատագիրը։ Պատվիրակությունը կայցելի նաև գործարան։ Ամեն դեպքում, մեր աղբյուրների փոխանցմամբ, ռուսները պնդելու են, որ գործարանն իրենց հանձնվի 0-ական պարտքով։

 

Նշենք, որ երեկ ՀՀ Նախագահի նստավայրում հայ-ռուսական պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունների արդյունքներով ստորագրվել է նաև այս տարի՝ կրկին Սեչինի այցի արդյունքում, ստեդծված «Օյլ Տեխնո ԼՊ» ընկերության և «Ռոսնեֆթ Գլոբալ Թրեյդ Ս.Ա.» ընկերության միջև համատեղ ձեռնարկություն ստեղծելու մասին համաձայնագիր։ Ըստ որոշ լուրերի այս համատեղ ձեռնարկությունն անմիջական առնչություն է ունենալու «Նաիրիտի» հետ։

 

Ի դեպ, «Նաիրիտի» վերագործարկմանն անհամբեր սպասողներին լավատեսություն է ներշնչել այն, որ երեկ ուշ երեկոյան գործարանի աշխատակիցների հաշվեհամարներին, ի վերջո, փոխանցվել է 1 ամսվա աշխատավարձ։ Նաիրիտցիները վերջին անգամ աշխատավարձ էին ստացել այս տարվա սեպտեմբերի 24-ին:


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։