Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սոթքի բաց հանքավայրը ապրիլի 15- ից փակ է, չի շահագործվում։ Այս մասին «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասում է «GeoProMining»-ի ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը և հիշեցնում՝ բաց հանքը փակվել էր, դեռևս, ապրլի ապրիլի 14-ին, երբ հանքավայրի ուղղությամբ ադրբեջանական զինուժը կրակ էր բացել։
Ռուզաննա Գրիգորյանը նկատում է՝ քանի որ հանքի մերձակայքում պարբերաբար կրակոցներ են լինում, անվտանգային նկատառումներից ելնելով, ղեկավարության կողմից որոշում է ընդունվել մեկ ամսով՝ ապրիլի 15- մայիս 15-ը, վճարովի արձակուրդ տրամադրել հանքի աշխատակիցներին։ Հանքի աշխատանքների հետագա ճակատագիրը պարզ կդառնա հարկադիր պարապուրդից հետո, որի վերաբերյալ տնօրինությունը կիրազեկի հանրությանը, ասում է ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը։
Հիշեցնենք, սակայն, որ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, դեռևս ապրիլի 26-ին «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում պնդել էր, թե Սոթքի հանքավայրի աշխատանքները չեն դադարեցվել, վստահեցրել, որ աշխատանքները մասնակի իրականացվում են, մինչդեռ «GeoProMining»-ից, որի հիմնական բաժնետեր Տրոցենկոն կառավարության հետ անհասկանալի պայմաններում կնքված գործարքի պայմաններում ձեռք բերեց ԶՄՊԿ-ի բաժնետոմսերը ու դրան մի մասը տվեց Փաշինյանի աշխատակազմին, պնդում են, որ հանքը վճարովի հարկադիր պարապուրդի է ուղարկվել։