|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
«Ժողովուրդը» գրում է. «Դեռ 2010թ. ՀՀ ֆինանսների նախարարության և գերմանական Kwf բանկի միջև «Որոտանի ՀԷԿ»-երի համալիրի վերազինման ծրագիր իրականացնելու նպատակով ստորագրվել է վարկային համաձայնագիր։
Գերմանական բանկը 15 տարի մարման ժամկետով 51 մլն եվրո վարկ է տրամադրել, տարեկան՝ միջինը 2.78 % տոկոսադրույքով։
Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի հետաքննության շրջանակներում պարզվեց, որ վարկային գումարները ոչ միայն չեն ուղղվել Որոտանի ՀԷԿ-ի վերակառուցմանն ու վերազինմանը, այլև հիմա՝ ՀԷԿ-ի վաճառքից հետո, անհայտ է վարկի հետագա ճակատագիրը։
«ՀՀ ֆինանսների նախարարությունից այս մասին «Ժողովուրդ»-ի հարցմանը պատասխանել են, որ գործարքից հետո ծրագրի շարունակականության և ձևաչափի հարցը քննարկման փուլում է։ Բացի այդ, ըստ նրանց, վարկից այս ընթացքում ծախսվել է 698 հազար եվրո, որն ուղղվել է խորհրդատվական և նախագծման ծառայությունների իրականացմանը։
Դե իհարկե, կառավարության համար սովորույթ է դարձել խորհրդատվական ծառայություններ ու դասախոսություններ կազմակերպելով «ատկատ» անելը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։