Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Շնորհակալություն, որ այստեղ եք և կարող է աշխարհն այս կադրերը տեսնի ու հասկանա մի պարզ բան՝ հայ ժողովուրդն ու ՀՀ քաղաքացին փողոցում ընկած կամազուրկ լաթ չէ, հայ ժողովուրդն ու ՀՀ քաղաքացին ունի Հայրենիք և պատրաստ է Հայրենիքի համար կանգնելու»,- Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ասաց «Հայացք» վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Կարեն Բեքարյանը։
Դիմելով հայ ժողովրդին՝ Բեքարյանը կոչ արեց․ « Ժողովուրդ ջան, էլ ի՞նչ լինի, որ ձեր ուղեղում, սրտում, հոգում հասկացվի, հերթական հանձնումն աղտը լինի՞ ու ասեք՝ չկարողացան դեմն առնել, ինչքա՞ն է հնարավոր հույս ունենալ՝ ուրիշի ձեռքով կրակից շագանակ հանել։ Էլ ինչ լինի այս երկրում, որ հասկանանք,թե ինչ են անում ու ինչի համար են անում։ Ուզում եմ դիմել նաև մեր Արցախի հայրենակիցներին։
Ժողովուրդ, ամեն ինչ հասկանալի է ՝ վիշտը, կսկիծը, բաներ կան, որ հնարավոր չէ պատկերացնել, մի մեղադրեք, որ մինչև վերջ չեն կարողանում պատկերացնել, բայց կա մի բան ՝ որևէ հույս ու ակնկալիք հավաքական վերադարձի կարա՞ լինի, եթե Հայաստան չլինի։ Ուզում եմ դիմել մեր Սփյուռքի հայրենակիցներին։ 2018թ․-ին պարողներ կային։ Ուրեմն ՝ պատրաստ էիք երկրի բարեփոխման համար պայքարել, բայց երկրի գոյության համար լռե՞լ։ Ժողովուրդ, հետ չենք դառնում։
Ժողովուրդ, էլ ինչ լսեք, որ հասկանաք՝ արդեն պրծնում ա։ Ոչ մի բանով չենք տարբերվում Արցախից բռնի տեղահանման գաղթի նկարներից, բայց արցախցին գոնե Հայաստան հասավ, մենք ու՞ր ենք հասնելու, ինքնաթիռները հերիքելո՞ւ են։ Տո մենակ իրենք ու իրենց ընտանիքները հազիվ դուրս գան։
Սողացող զիջումն ու պարտությունն ամեն օր է, տանը հանգիստ նստելու եք , էդ պարտության ամեն վայրկյանը ձեր դռներն է ծեծելու, ինչ եք ասելու երեխեքին, ոնց եք հետո պատասխան տալու էն պառկած երեխեքի համար։ Մենք ինչքա՞ն կարանք գաղթի պատմություն կարդանք։ Վեր կենալ ա պետք, ասել ա պետք, անտերությունը լավ ավարտ չի ունենում։ Տա Աստված՝ մեզ արթնացում»։
Ավելի մանրամասն՝ տեսանյութը։