|
Փոխարժեքներ
07 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
2008 թվականից հետո, մինչեւ 2011 թվականը, աղքատների ընդհանուր թվաքանակը Հայաստանում աճել է շուրջ 250 000 հոգով' 2011թ.-ին կազմելով մոտ 1.1 միլիոն մարդ: Իսկ 2012 թվականին, ՀՀ ԱՎԾ-ն նշում է, թե աղքատների թվաքանակը նվազել է շուրջ 30 000-ով' կազմելով մոտ 980 000 մարդ: ԱՎԾ-ն այս երեւույթը փորձում է պարզաբանել տնտեսական աճով:
2012 թվականին, 2008-ի համեմատ, ընդհանուր աղքատության մակարդակն ավելացել է 17,4 տոկոսով, այդ թվում' ծսայրահեղ աղքատության մակարդակը' 1.8 անգամ կամ 1.2 տոկոսային կետով, շատ աղքատների մակարդակը' 7.1 տոկոսով կամ 0.9 տոկոսային կետով: 2012 թվականին աղքատության խորությունը գնահատվել է 5.6 տոկոս' 2008թ.-ի 5.1 տոկոսի համեմատ, իսկ աղքատության սրությունը գնահատվել է 1.6 տոկոս' 2008-ի 1.4 տոկոսի համեմատ: