կարևոր
17866 դիտում, 9 ամիս առաջ - 2024-02-12 13:23
Տնտեսական

Աղքատությունը Հայաստանում՝ Նիկոլ Փաշինյանի օրոք․ Ինֆոգրաֆիկա

Աղքատությունը Հայաստանում՝ Նիկոլ Փաշինյանի օրոք․ Ինֆոգրաֆիկա

2018 թվականին խորհրդարանական արտահերթ ընտրություններին «Իմ քայլը» դաշինքը մասնակցում էր «Երջանիկ անհատ, հոգատար հանրություն, հզոր պետություն» կարգախոսով։ Նախընտրական ծրագրում խոստանում էին․ «Մինչև 2023 թվականը աղքատությունը իջեցնելու ենք առնվազն 10 տոկոսային նիշով` վերացնելով ծայրահեղ աղքատությունը»։

Այդ ժամանակ Հայաստանում աղքատությունը, համաձայն վիճակագրական կոմիտեի, կազմում էր 23,5 տոկոս։ Այսինքն, 2023 թվական պետք է Հայաստանը մտներ 13,5 տոկոս աղքատության ցուցանիշով։

Սակայն պաշտոնական վիճակագրությունը այլ պատկեր է ցույց տալիս։

Մասնավորապես, 2022 թվականին աղքատությունը կազմել է 24,8 տոկոս՝ 1,3 տոկոսով ավելի շատ՝ ի համեմատ 2018 թվականի։

Ծայրահեղ աղքատությունը 2022թ կազմում է 12 տոկոս, այնինչ Նիկոլ Փաշինյանը խոստանում էր վերացնել։

21․11․2018 թվականին Նիկոլ Փաշինյանը հայտարարում է․ «Իմ խորին համոզմամբ՝ երկար տարիներ ՀՀ-ում խրախուսվել է աղքատությունը, քանի որ գործող քաղաքական համակարգին ձեռնտու է եղել, որ մարդիկ լինեն աղքատ, քանի որ աղքատ մարդկանց ընտրակաշառքով շատ ավելի հեշտ է ուղղորդել կոնկրետ ընտրության: Մենք ուզում ենք, որ ՀՀ-ում լինեն հարուստ մարդիկ»։

Հիմա, երբ Հայաստանում աղքատության ավելի բարձր ցուցանիշ է, Նիկոլ Փաշինյանը դարձյա՞լ նույն կարծիքին է, որ իշխանությանը ձեռնտու է, որ մարդիկ լինեն աղքատ։

 

Աղբյուրը՝ YerevanToday