կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-12 13:59
Տնտեսական

Ըստ ԿԲ-ի` Հայաստանում գործարար միջավայրի ցուցանիշը ամենաբարձրն է վերջին 7 եռամսյակների ընթացքում (ինֆոգրաֆիկա)

Ըստ ԿԲ-ի` Հայաստանում գործարար միջավայրի ցուցանիշը ամենաբարձրն է վերջին 7 եռամսյակների ընթացքում (ինֆոգրաֆիկա)

Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի կողմից հրապարակված տվյալների' գործարար միջավայրի ցուցանիշը (ԳՄՑ) 2014-ի առաջին եռամսյակում կազմել է 55.7, ինչը բարձր է կայունության միջակայքից՝ պահպանելով բոլոր ոլորտներում առկա լավատեսական տրամադրվածությունը:

 

Ցուցանիշի հաշվարկն իրականացվում է պատասխանների փաստացի և սպասման արժեքների միջինացման միջոցով: Գործարար միջավայրի փաստացի արժեքը հաշվարկվել է թողարկման ծավալների, ընկերության տնտեսական վիճակի, աշխատողների թվաքանակի ընթացիկ, իսկ սպասման արժեքը' գալիք եռամսյակում թողարկման ծավալների, ընկերության տնտեսական վիճակի, արտադրանքի կամ ծառայությունների նկատմամբ պահանջարկի և պաշարների վերաբերյալ կազմակերպությունների սպասումների սեզոնային հարթեցված պատասխանների հիման վրա:

 

Ցուցանիշի հաշվարկման համար տրվող հարցերն ունեն պատասխանների հետևյալ տարբերակները` աճ, անփոփոխ մակարդակ, նվազում: Պատասխանների հիման վրա հաշվարկվում է յուրաքանչյուր տարբերակի տեսակարար կշիռը պատասխանների ընդհանուր քանակում, այնուհետև դրական պատասխանների տեսակարար կշռին գումարվում է չեզոք պատասխանների կշռի կեսը' ստանալով պատասխանների արժեքները: Արժեքները տատանվում են 0-100 միջակայքում, որտեղ 0 արժեքը խոսում է այն մասին, որ բոլոր հարցվածները նշել են նվազում, 100 արժեքը' աճ, իսկ 50 արժեքը' կայուն վիճակ, այսինքն' աճ և նվազում ակնկալող հարցվողների թիվը հավասար է:

 

Որպես կայունության միջակայք` ընդունել ենք արժեքի տատանումը 45-ից մինչև 55-ը:

 

Գործարար միջավայրի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է առևտրի ոլորտում (56.8), իսկ ամենացածրցուցանիշը' շինարարության ոլորտում, ինչը, սակայն, գտնվում է կայունության միջակայքում: Արդյունաբերության և ծառայությունների ոլորտներում ևս արձանագրվել է աճի տեմպի արագացում, և առաջին եռամսյակում ցուցանիշների արժեքները բարձր են կայունության միջակայքից:

 

Մանրամասն' ինֆոգրաֆիկայում