|
Փոխարժեքներ
30 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.1 |
| EUR | ⚊ | € 452.72 |
| RUB | ⚊ | ₽ 4.9987 |
| GBP | ⚊ | £ 522.48 |
| GEL | ⚊ | ₾ 140.9 |
Հղիության արհեստական ընդհատման հատկապես պտղի սեռով պայմանավորված դեպքերի թիվը վերջին մոտ 10 տարում Հայաստանում նվազել է:Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարության մայրության եւ վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը:
Նրա խոսքով`Հայաստանում ավելացել են պտղի մահացությամբ, պտղի ներարգանդային աճի դանդաղեցմամբ, արատներով պայամանավորված հղիության արհեստական ընդհատման դեպքերը:Մշակված պետական միջոցառումների շնորհիվ Հայաստանում հաջողվել է նվազեցնել սելեկտիվ աբորտների ցուցանիշը, և եթե մի քանի տարի առաջ Հայաստանում 100 աղջկա դիմաց ծնվում էր 115-116 տղա, այսօր 100 աղջկա դիմաց ծնվում է 110 տղա: Ներկայացնելով վիճակագրական տվյալներ՝ մասնագետը շեշտեց, որ Հայաստանում հղիության արհեստական ընդհատումների ցուցանիշներն ավելի ցածր են, քան Վրաստանում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Մոլդովայում: