|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
Ցանկացած երկրում իրավապահ մարմինների աշխատանքի լավագույն ցուցանիշներից ու գնահատականներից մեկն այն պատկերն է, որը ստացվում է` համադրելով, թե մի որոշակի ժամանակահատվածում քանի հանցագործություն է արձանագրվել իրավապահ մարմինների կողմից, այդ հանցագործություններից քանիսն են բացահայտվել ու տվյալ հանցագործություների արձանագրման պահին քանի իրավապահ է աշխատել, այսինքն` մեկ իրավապահի հաշվարկով քանի՞ հանցագործություն է կատարվել, քանիսը` բացահայտվել:
Ոստիկանությունը Yerkir.am-ին տրամադրեց 2008-2013 թթ. ընթացքում ՀՀ տարածքում գրանցված հանցագործությունների և հաշվետու ժամանակահատվածներում վարույթի մեջ գտնվող քրեական գործերով և նյութերով անցնող բացահայտված հանցագործությունների վերաբերյալ վիճակագրական տվյալները, իսկ ոստիկանության աշխատակիցների թվաքանակը այդ ժամանակահատվածի համար, ամենայն հավանականությամբ, պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակելու պատճառով մեզ չտրամադրվեց:
Տրամադրված տվյալներից դատելով` վերջին տարիներին գրանցված հանցագործությունների վիճակագրական ցուցանիշներն աճել են: Այս հանգամանքը ոստիկանությունը բացատրում է նրանով, որ հանցագործությունների ` հաշվառումից թաքցնելը բացառելու և քողարկված բնույթ կրող հանցագործությունների հայտնաբերման ուղղությամբ տարված աշխատանքների արդյունքում է ավելացել ԱՐՁԱՆԱԳՐՎԱԾ հանցագործությունների թիվը: