Միասին կարող ենք
կարևոր
994 դիտում, 53 րոպե առաջ - 2026-05-11 09:14
Հասարակություն

ՀՀ անկախության տարիներին ամենից շատ դպրոցներ կառուցվել են Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին․ Լիլիթ Գալստյան

ՀՀ անկախության տարիներին ամենից շատ դպրոցներ կառուցվել են Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին․ Լիլիթ Գալստյան

ՀՅԴ Բյուրոյի անդամ,  ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրել է․

«Հայաստանի անկախության տարիներին ամենից շատ դպրոցներ կառուցվել են Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին։

ԿԳՄՍ նախարարությունից ստացած վիճակագրական տվյալների համաձայն՝ 1998-2008թթ. շահագործման է հանձնվել 152 դպրոց: Սրան կարելի է գումարել ևս 9-ը, որոնք կառուցվել են 1997-ին, երբ Ռ․ Քոչարյանը ՀՀ վարչապետն էր։

Այսպիոսվ՝ 1997-2008թթ, Հայաստանում, առանց արտաքին պարտքի, ելակետային ծանր պայմաններում, շահագործման է հանձնվել/ այդ թվում նորակառուց/ 161 դպրոց։

Գծապատկերում 1991-2024թթ վիճակագրությունն է։

ՔՊ խոստացած 300 դպրոցների դիմաց՝ 2021-2025թթ շահագործման է հանձնվել ընդամենը 102 դպրոց։

ՀՀ արտաքին պարտքը շուտով կհատի 18միլիարդը…

ՔՊ կառավարության 2023թ. որոշումով շուտով կփակվի 229 դպրոց, որոնցից 55-ը սահմանամերձ, 108-ը՝ լեռնային»: