|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ԲՀԿ խոսնակ, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը Վլադիմիր Պուտինի` Հայաստան կատարելիք այցից ակնկալում է արդյունավետ բանակցություն, նոր որակի գործակցություն, որովհետև նոր իրողություններում հայ-ռուսական համագործակցությունը պետք է բարձրացնել որակապես նոր մակարդակի: Նրա կարծիքով` նոր որակը ենթադրում է փոխշահավետ գործակցության տեսանելի արդյունք Հայաստանի քաղաքացու համար, այլ կերպ ասած` hայաստանյան շահի ռեալ դիտարկում: «Որևէ պաշտոնյայի այց ինքնանպատակ չէ, և ակնկալում եմ, որ նրա այցի արդյունքում իմ երկրի քաղաքացին տեսնի նոր փոփոխություններ»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց պատգամավորը:
Պուտինի այցից իր սպասելիքների մասին չափազանց անկեղծ խոսեց ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանը: «Ես մենակ կուզեմ ասեմ, որ շատ կուզենայի տեսնել Պուտինին»,- ասաց նա: