Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր` խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն անդրադարձավ Հովիկ Աբրահամյանի հայտարարություններին կոռուպցիայի ու մենաշնորհների դեմ պայքարի վերաբերյալ: Պատգամավորի խոսքով` պետք է տրվեն մի շարք հարցերի պատասխաններ` ի՞նչ շուկաներ են նախկինում փակ եղել, ինչո՞ւ են եղել փակ շուկաներ:
Ըստ Միքայել Մելքումյանի՝ կան հոռետեսական սպասումներ, որ կոռուպցիայի դեմ պայքարը կարող է լինել իմիտացիոն:
«Միանշանակ պնդել, որ այդ քայլերը իմիտացիոն են, ճիշտ չէ: Վարչապետը հայտարարում է` ինքն իր թշնամին չէ, որ ասի ու չանի, որովհետև կարճ ժամանակ հետո նախընտրական պայքար է սպասվում: Բացի այս` Հայաստանն այսօր այն վիճակում է, որ մենք այլընտրանք չունենք: Այո, դա երկար տևեց, մինչև քառօրյա պատերազմը մենք դանդաղ հունով էինք ապրում, բայց կյանքը ցույց տվեց, որ պետք չէ հապաղել: Կառավարությունն այսօր մենակ է, կառավարությանը պետք է աջակցի ժողովրդի գոնե մի մասը, կառավարությունը չի կարող մենակ տանել այս պայքարը»,- շեշտեց պատգամավորը:
Ըստ նրա՝ փոփոխություններ են պետք, քաղաքական բարձր մակարդակով պետք է որոշվի փոփոխության գինը, խորությունը:
«Շենքը կա'մ պետք է քանդել, կա'մ նորից կառուցել: Կոսմետիկ վերանորոգումը չի փրկի: Կարծում եմ, որ պետք է արմատական փոփոխություն լինի»,- նշեց ԲՀԿ-ական պատգամավորը:
Մելքումյանը սխալ է համարում գնահատականները, թե` կառավարությունն է նախաձեռնել, ուրեմն, անարդյունավետ է. «Իշխանության որակի նկատմամբ կասկածները հիմք չեն, որ եթե լավ բաներն ասվում են, պետք է չտանել: Լավ բաներին պետք է փորձենք աջակցել»,- ասաց նա: