կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-29 09:27
Քաղաքական

Հա, կուզեմ, տո համ էլ կուզեմ ԱԺ նախագահ լինել. Մհեր Սեդրակյան

Հա, կուզեմ, տո համ էլ կուզեմ ԱԺ նախագահ լինել. Մհեր Սեդրակյան

«Չորրորդ իշխանությունը» զրուցել է պատգամավոր Մհեր Սեդրակյանի հետ. ներկայացնում ենք զրույցից մի հատված.

 

«- Ինչպե՞ս եք գնահատում նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գործունեությունը։

- Ախր այդ հարցը ինձ չպետք ա տայիք։ Նենց ամենաուժեղ քաղաքական գործիչը ինձ եք համարում, էդ հարցը ինձ եք տալիս, այդպես չի...


- Ամեն դեպքում, պատասխանեք։

- Ես չգիտեմ:

 

- Հ. Աբրահամյանի որդեգրած մոտեցումները զգալիորեն տարբերվում են նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի աշխատանքից, դա լա՞վ է։

- Հլը որ աշխատանք չենք տեսել, չենք կարող ձեր հարցին պատասխանել։ Մի որոշ ժամանակ կաշխատի, կտեսնենք, հետո հարցը կտաք՝ կպատասխանեմ։

 

- Ուրա՞խ եք, որ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ձեր խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի թեկնածությունն է առաջադրվել ու նա կղեկավարի խորհրդարանը։

- Բա լավ ա, բա ինչ ա... Եթե նորմալ չլիներ, լավ չլիներ, չէին առաջադրի թեկնածությունը։ Բնական ա՝ ամենահարմարը, ամենախելացին, ամենաճիշտը այս պահին Գալուստ Գրիգորիչն էր, դրա համար՝ առաջադրվեց իր թեկնածությունը:

 

- Իսկ ՀՀԿ-ի խմբակցության ղեկավարը ո՞վ է լինելու։ Դուք չե՞ք ուզում ղեկավարել խմբակցությունը։

- Հա, կուզեմ, տո համ էլ կուզեմ Աժ նախագահ լինել։

 

- Բա ինչո՞ւ չդարձաք։

- Տո ով ա ինձ բանի տեղ դնում»։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։