կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-21 11:45
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կհամաձայնեն մենակ Կոնդը մնա Հայաստանին, մենակ թե իրենք էլի իշխանության մնան․ գորիսեցի

Մի հատ այլընտրանքային Երևան էլ կառուցենք, գնանք ընդեղ, այլընտրանքով դրան կարող ենք հասնել՝ Գորիսում Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Շահեն Ավետյանը՝ խոսելով Գորսիս-Կապան-Ճակատեն ճանապարհը ադրբեջանցիներին հանձնելու ու դրա փոխարեն այլընտրանքային ճանապարհ կառուցելու՝ ՀՀ իշխանությունների գործելաոճի մասին։

«Թող ուրիշ տեղ այլընտրանքային Գորիս էլ սարքեն, Երևան սարքեն, Գյումրի սարքեն կամ Լոռի սարքեն»,-ասաց նա։

Գորիսեցին համոզված է, որ իշխանությունները կհամաձայնեն մենակ Կոնդը մնա Հայաստանին, մենակ թե իրենք էլի իշխանության մնան։

«Իրենք դրան էլ կարող է համաձայնեն, բայց դե հե՞տո։ Էս քայլերը խաղաղության չեն տանում, ինչքան մենք վախենք դրանից՝ էդքան շատ ենք տալու»,-ասաց նա։

Շահեն Ավետյանը համոզված է, որ հիմա սահմանագծում-սահմանազատում սկսել չի կարելի, քանի որ մինչև պատերազմը չավարտվի, խաղաղություն չլինի՝ դա չի կարելի, որովհետև ամեն մի մետրի համար կռիվ է հիմա։

Փաշինյանի հայտարարությունները, թե ադրբեջանցիները դեպի Կապան ճանապարհին մաքսակետ են դրել, քանի որ իրենց տարածքն է՝ նրան զարմացնում են։

«Եթե այն ժամանակ Գորիս-Կապան ճանապարհ են սարքել՝ Հայաստանի ճանապարհն ինչո՞ւ պիտի Ադրբեջանի տարածքով սարքեին։ Կամ Սովետական Միության ժամանակ եթե էդքան տարի Ադրբեջանինն է եղել, ինչի՞ չի Ադրբեջանի ԳԱԻ-ն էդ ճանապարհին կանգնել։ Հիմա ո՞նց է իրենցը դառնում»,-տարակուսեց գորիսեցին։

Մանրամասն՝ տեսանյութում․